Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Բրիտանական նավերը հաստատ չեն բարձրանա մեր սարերը

Բրիտանական նավերը հաստատ չեն բարձրանա մեր սարերը
02.09.2026 | 15:16

Մինչ Հայաստանում մարդիկ զբաղված են Գագիկ Խաչատրյանի անկողնու ձերբակալության մասկի-շոուով, մեր երկրի շուրջը տեղի է ունենում մի սարսափելի իրադարձություն, որը կարճ ժամանակ հետո սկիզբ է դնելու նոր ցեղասպանության կամ լավագույն դեպքում՝ հայերի տեղահանության։

Նիկոլ Փաշինյանի հետ սեպտեմբերի 1-ի հանդիպումից հետո ՌԴ նախագահ Պուտինը մի հայտարարություն արեց՝ խոստանալով կարճ ժամանակում հանել ռուսական ռազմաբազան Գյումրիից։

Առաջիկա օրերին էլ Փաշինյանին կանչել է Մոսկվա, որ քննարկեն այդ հարցը։

Ռուսաստանը չի ձգտում պահել հայերին ու Հայաստանը իր հովանու ներքո։ Դա կայսրություն է, որն ունի ավելի կարևոր շահեր, քան Հայաստանի նման փոքր, բզկտված ու անհետաքրքիր մի պետության համար անընդհատ կռիվ տալը։ Առավել ևս, որ այդ պետության բնակիչները հիմնականում ատում են ոչ միայն Ռուսաստանը, այլև Հայաստանի պատմությունն ու ինքնությունը։

Ինչո՞ւ ժամանակ, ռեսուրսներ ու զորք ծախսել մի ժողովրդի վրա, որը կորցրել է ադեկվատ մտածողությունն ու չի հասկանում իր լավն ու վատը, ինչու օգնել մի ժողովրդի, որը սիրահարվել է իր դահիճին և ուզում է նորից կոտորվել։

Ռուսաստանն սկսում է ռուսական ռազմաբազայի դուրսբերման աշխատանքները։

Դա գիտե՞ք, թե ինչ է նշանակում։

Դա նշանակում է ազատել Թուրքիայի ձեռքերը և հնարավորություն տալ ավարտին հասցնելու այն, ինչը կանգ առավ 1920 թվականի նոյեմբերին Հայաստանի խորհրդայնացումով։

Գյումրեցիները գուցե հիշեն, թե 1920-ի նոյեմբերին ինչ եղավ Ջարդիձորում, երբ թուրքերի դեմ ոչ ոք կանգնած չէր, ու Քեմալ Աթաթուրքի հրամանով Շիրակի 50 գյուղերի ավելի քան 12.000 հայերի բերեցին Հերհերի ձոր ու գնդակահարեցին։ Այդ օրվանից տարածքը կոչվեց Ջարդիձոր։

Դուք կարող եք ատել Ռուսաստանը։ Ձեր իրավունքն է, բայց դուք հիմար լինելու իրավունք չունեք, որովհետև, եթե ռուսական զորքը դուրս եկավ Հայաստանից, բրիտանական նավերը հաստատ չեն բարձրանա մեր սարերը, իսկ թուրքերը կրկին ցեղասպանության ցանկություն ունեն։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 416

Մեկնաբանություններ